|
|||
Մեր մասին |
|||
Բացվելով 1997 թվականին` անձնակազմի համառ ջանքերի շնորհիվ “Ազնավուր” սրճարանը շատ կարճ ժամանակահատվածում բարգավաճեց և իր ուրույն տեղը գրավեց քաղաքի լավագույն սրճարանների շարքում: Յուրօրինակ ոճով կահավորված ինտերիերն ու հարմարավետ բազմոցներն ապահովում են հաճախորդների լիարժեք հանգիստը: Անկրկնելի երաժշտությունը`ներդաշնակ ինտերիերին , կտրում է ձեզ միօրինակ իրականությունից ու տեղափոխում մի այլ աշխարհ, ուր ասես ժամանակը կանգ է առնում` հնարավորություն տալով կտրվել հոգսաշատ կյանքի խելահեղ ընթացքից: Այստեղ, մեր շեֆ-խոհարարի` աշխարհի խոհանոցների վերաբերյալ փայլուն գիտելիքների շնորհիվ, դուք կարող եք վայելել համադամ խորտիկներ: Անընդհատ թարմացվող ճաշացանկերում տեղ են գտնում տարբեր մշակույթների խոհանոցների նմուշներ` տալով ընտրության լայն հնարավորություն ու բավարարելով ցանկացած քմահաճ քիմքի պահանջները: Բարում տեղ են գրավել աշխարհի տարբեր անկյուններում ստեղծված և հիրավի, բարձր գնահատականների արժանացած խմիչքներ: Մեր բարմենները, որոնք ամենամյա վերապատրաստում են անցնում Մոսկվայում, անգերազանցելի են կոկտեյլների պատրաստման գործում, ինչի փայլուն ապացույցն է բարմենների միջազգային առաջնության 2010թ. Հայաստանի նախընտրական փուլը, որտեղ մեր բարմեններից Արման Ղազարյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իր` “ Blue tangerine” կոկտեյլով: Մենք ամեն ինչ անում ենք որպեսզի ապահովոնք մեր հյուրերի լիարժեք հանգիստը և պատրաստ ենք ավելիին:
|